ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Տենց շուստրի քանի՞ ախպեր եք

Տենց շուստրի քանի՞ ախպեր եք
29.01.2024 | 16:06

Ֆինլանդիայի ու Շվեդիայի նման պրոբլեմ չունեցող երկրներին ստիպեցին ընտրել` ո՞ր կողմում են իրենք։ Չեզոքությունը բանի տեղ դնող չկա արդեն։ Կամ էս կողմից ես, կամ` էն։

Իսկ Հայաստանի պես լիքը պրոբլեմ ունեցող երկիրը չէր կարող կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Դա չէր կարող երկար տևել։ Դա բոլոր կողմերն էլ հասկանում էին ու մի օր ասaցին` տենց շուստրի քանի՞ ախպեր եք, որ ուզում եք մեզ խաբել։ Հլը արագի մեջ որոշեք` ո՞ր կողմ։

Այ էդ հարցի պատասխանից հետո բոլորի համար պարզ կլինի, թե ով է Նիկոլի հետևում կանգնածն էլ, նրան բերողն էլ։

Ավելին ասեմ` պատճառն էլ կիմանանք ու նույնիսկ՝ մնալու հետևանքները։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ